Աղբիւր՝ www.yerkir.am
Հայաստանն ընդգրկուել է Gallup-ի՝ «Համաշխարհային իրաւունք եւ կարգ-2015» զեկոյցի տասնեակում` որպէս անվտանգ երկրներից մէկը:
Խօսքը վերաբերում է այն երկրներին, որտեղ մարդիկ երեկոյեան զբօսնելիս իրենց անվտանգ եւ ապահով են զգում:
Հարցմանը, որն անցկացուել է 2014-ին, մասնակցել է 142 հազար մարդ` 141 երկրից:
Հայաստանը 9-րդն է: Տասնեակում ընդգրկուել են նաեւ Իսպանիան, Ինդոնեզիան, Սլովենիան, Աւստրիան եւ այլն:
Ամենավտանգաւոր երկրներն են Վենեսուելան, Գաբոնը եւ Կոնգոն: